ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սա шտելության խոսք է՝ բոլոր հիմնարար իրավունքներով

Սա шտելության խոսք է՝ բոլոր հիմնարար իրավունքներով
24.03.2025 | 17:19

Հինգերորդ տարին է՝ չենք ապրում, բայց մեծ արագությամբ ծերանում ենք, մաշվում ենք ու վատնվում: Նույնը տեղի է ունենում մեր Հայրենիքի հետ:

Անկարող եմ չատել նրանց:

Եթե չեք шտում, նշանակում է՝ չեք գիտակցել, թե ինչ է կատարվել և կատարվում մեզ հետ:

Եթե չեք шտում, չեք հասկանում, որ ավելի մեծ աղետներ են առջևում:

Եթե չեք шտում, ուրեմն հայ հոգի չունեք:

Եթե չեք шտում, ուրեմն թմրած եք, անզգայացած:

Եթե չեք шտում, ուրեմն չեք կարող սուրբ ՎՐԵԺ պահել սրտում:

Եվ, այո՛, սա шտելության խոսք է՝ բոլոր հիմնարար իրավունքներով:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2583

Մեկնաբանություններ